ԱԱրսեն Մկրտչյան

2023 թ. հոկտեմբերին 134 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ. ՊԵԿ

2023 թ. հոկտեմբերին 134 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 134 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 62․5 մլն դրամի չափով տուգանք:

Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկը՝ այստեղ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում