ԿԿարմեն Ղուկասյան

Վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սպիտակում

Վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սպիտակում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 3-ին Սպիտակի Շահումյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 25-ամյա Գրիգոր Վ.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում