ԱԱրսեն Մկրտչյան

Հայկական կողմը կարևորում է Շենճեն քաղաքի հետ տնտեսական կապերի խորացումը. Վահան Քերոբյան

Հայկական կողմը կարևորում է Շենճեն քաղաքի հետ տնտեսական կապերի խորացումը. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վերջերս Չինաստան կատարած այցի շրջանակներում, հոկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Շենճենի փոխքաղաքապետ Վան Շոուրուիի հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Շենճեն քաղաքի հետ տնտեսական կապերի խորացումը՝ հաշվի առնելով քաղաքի՝ աշխարհի տեխնոլոգիական կենտրոններից մեկը լինելու հանգամանքը։

 

Նախարարը Շենճենի փոխքաղաքապետին ներկայացրել է Հայաստանում «չոր նավահանգստի», տեխնոլոգիական և արդյունաբերական պարկերի ստեղծման ծրագրերը, այդ համատեքստում ընդգծելով չինական ընկերություններին մասնակից դարձնելու կարևորությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում