ԼԼուսինե Մուրադյան

Մհեր Գրգորյանն Էրին Մըքիի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները և ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները

Մհեր Գրգորյանն Էրին Մըքիի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները և ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես ընդգծելով տնտեսության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությունները:

Փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի հիմնարար կարիքների բավարարման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և առաջիկա անելիքները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերները: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում