ՄՄարիամ Մխիթարյան

Վաշինգտոնն Իսրայելին կոչ է արել հետաձգել գործողությունը Գազայում․ New York Times

Վաշինգտոնն Իսրայելին կոչ է արել հետաձգել գործողությունը Գազայում․ New York Times

ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հետաձգել Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկը՝ մասամբ Մերձավոր Արևելքում իր ուժերի վրա հնարավոր հարձակումներին ավելի լավ նախապատրաստվելու համար: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնը ցանկանում է նաև «ժամանակ շահել» պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ բանակցությունների համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաալիքի եթերում ասել է, որ ԱՄՆ վարչակազմը ոչ մի պահանջ չի ներկայացնում Իսրայելին: Այդ երկրի իշխանությունը ցամաքային գործողություն սկսելու մասին որոշումը պետք է ինքնուրույն կայացնի, Վաշինգտոնը կարող է միայն խորհուրդներ տալ։

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ իսրայելական զինված ուժերի ցամաքային գործողությունը Գազայի հատվածում գրեթե անխուսափելի է, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալներն ազատ չարձակեն 212 պատանդին ու զենքը վայր չդնեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում