Ջո Բայդենն Իսրայելում է

ԴԴիանա Գասպարյան

Իսրայելի զինված ուժերը հարվածել է Գազայի հատվածում «Ալ Ահլի Ալ Արաբ» հիվանդանոցին: Կան հարյուրավոր զոհեր, բոլորը՝ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

ՀԱՄԱՍ-ը հիվանդանոցի վրա հարձակումը ցեղասպանության հանցագործություն է որակել, հայտարարել՝ Իսրայելի գործողությունների պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը: Իսրայելի բանակը հայտարարել է՝ պայթյունը տեղի է ունեցել պաղեստինյան տարածքից անհաջող հրթիռակոծության հետևանքով, իսկ պատասխանատվությունը կրում է «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը: Վերջինս հերքել է իսրայելական կողմի մեղադրանքները:

Պաղեստինա-իսրայելական էսկալացիայի ֆոնին նախապես ծրագրված այցով Իսրայել է մեկնել ԱՄՆ նախագահը, նրան օդանավակայանում դիմավորել են երկրի նախագահն ու վարչապետը: Ջո Բայդենը և Բենիամին Նեթանյահուն լրագրողների հետ հանդիպում են անցկացրել: Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել Բայդենին իր երկրի կողքին լինելու և ռազմական աջակցության համար:

Բենիամին Նեթանյահու (Իսրայելի վարչապետ) - Իսրայելը գոյութենական պայքար է մղում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության դեմ և կռվում է քաղաքակրթության անունից, ամբողջ աշխարհը պետք է համախմբվի հրեական պետության շուրջ։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում