ԿԿարմեն Ղուկասյան

Հովիվը ձերբակալվել է «Ամբերդ» ամրոցի մոտ մեկ այլ հովվի սպանության կասկածանքով

Հովիվը ձերբակալվել է «Ամբերդ» ամրոցի մոտ մեկ այլ հովվի սպանության կասկածանքով

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հովիվներից մեկը զանգահարել է իրեն և հայտնել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանել է մեկ այլ հովվի:

 

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
 

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Չարենցավանի 57-ամյա բնակիչ:

Վերջինս, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամեր անց հայտնաբերվել, ձերբակալվել, ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:

 

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել 58-ամյա տղամարդու և առերևույթ հանցագործություն կատարած անձի միջև, որի ժամանակ վերջինս որսորդական հրացանով կրակել է տուժողի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, ստացվել են նմուշներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական-դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

 

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում