ԼԼիլիթ Ասատրյան

Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Ադրբեջանական պատվիրակությունը կրկին Ռուսաստանից ներողություն է խնդրել սեպտեմբերի 20-ին ԼՂ-ում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան համար` ռուսական կողմին վստահեցնելով, որ մանրակրկիտ հետաքննությունն է անցկացվում, որն արդեն իսկ արդյունքներ է տալիս, և բոլոր մեղավորները իրենց արժանի պատիժը կստանան:

Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում` շեշտը դնելով հումանիտար բաղադրիչի վրա: Քննարկվել են նաև արդիական մի շարք հարցեր: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում