Օրը՝ 60 վայրկյանում | 21.12.2021

ՎՎարդուհի Հարությունյան

Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնայնություններից են. ՀՀ վարչապետ:

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։

Հայաստանը կանգնած է Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ:

Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Սիրիայում և Արցախում ռուսական բանակի ներգրավվածության արդյունավետությունը:

Մոսկվան թույլ չի տա Ուկրաինայում և Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայում. Վիեննայում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար:

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկները հաշվի չեն առնում Վաշինգտոնին հուզող հարցերը. Նեդ Փրայս:

Բաքվում Իրանի արտգործնախարարը կքննարկի Իրան-Ադրբեջան հարաբերությունների բարդությունները. իրանական աղբյուրներ:

ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ի «Օմիկրոն» շտամի հետևանքով մահվան առաջին դեպքը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք, առողջացել է 329 քաղաքացի, մահացել 11 պացիենտ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում