ՎՎարդուհի Հարությունյան

Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել․ Բեգլարյան

Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել․ Բեգլարյան

Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել՝ X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում հայտնել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Թվում է, թե դրանք բռնապետ Ալիևի ցեղասպանության ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կրակոցներն ու հարվածներն էին: Ռազմական գործողությունները շարունակվում են, և Արցախի պաշտպաններն ամեն ինչ անում են արյունալի ցեղասպանությունը կանխելու համար։ Ալիևի ցեղասպան ուժերը ավելի քան 20 րոպե առաջ ավիահարվածներ են հասցրել Մարտակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերի ուղղությամբ:

Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ։ Կրակոցներն ու մարտերը շարունակվում են, քաղաքացիական բնակչության և զինվորականների շրջանում մահերի/վիրավորումների թիվն աճում է»,- գրել է Բեգլարյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում