Freedom House-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչը մեծացնում է տարածաշրջանի հայ բնակչության դեմ էթնիկ զտումների վտանգը:
«Տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակի բռնի փոփոխության փորձն անօրինական է և անընդունելի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը տարածաշրջանում հայերի բարեկեցությանը վնաս հասցնելու համար»,- նշված է կազմակերպության X-ի (նախկին Twitter-ի) միկրոբլոգում:
We strongly condemn the Azerbaijani govt’s violent attacks in Nagorno-Karabakh, heightening the risk of ethnic cleansing against the region’s Armenian population.
— Freedom House (@freedomhouse) September 19, 2023
Any attempt to forcibly change the region's demographics is illegal & unacceptable. (1/2)https://t.co/LYgSoGNGOe









