ՎՎարդուհի Հարությունյան

Բերբոքը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Բերբոքը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Գլխավոր խնդիրը, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների պաշտպանությունն է, ինչը նաև այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների խնդիրն է:

Նախարարը պարզաբանել է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է Եվրամիության ղեկավարության ներքո անցկացվող բանակցություններին: «Հաշվի առնելով այսօրվա սրացումը՝ դա ավելի հրատապ է, քան երբևէ: Վերջին մի քանի օրերին ապաէսկալացիայի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթացել ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ռազմական գործողություններից զերծ մնալու Բաքվի խոստումը խախտվել է»,- նշել է Բերբոքը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում