ՎՎարդուհի Հարությունյան

Կոլոննան անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ԼՂ հումանիտար բեռի տեղափոխմանը

Կոլոննան անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ԼՂ հումանիտար բեռի տեղափոխմանը

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ տեղափոխված հումանիտար բեռին։

«Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ են ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է լինի առաջին քայլը միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն անվերապահ և անարգել մարդասիրական մուտքի ճանապարհին»,- գրել է դիվանագետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում