ՄՄարիամ Մխիթարյան

Նեթանյահուն և Էրդողանը ակնկալում են ստանալ Իլոն Մասկի համաձայնությունը՝ ներդրումներ կատարելու իրենց երկրներում

Նեթանյահուն և Էրդողանը ակնկալում են ստանալ Իլոն Մասկի համաձայնությունը՝ ներդրումներ կատարելու իրենց երկրներում

Նյու Յորք կատարելիք այցի շրջանակում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսել է հանդիպել ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկի հետ, քննարկել արհեստական ​​բանականության զարգացման հեռանկարները և միլիարդատեր գործարարին հրավիրել ներդրումներ կատարել իսրայելական նախագծերում։

«Իսրայելը պետք է լինի արհեստական ​​բանականության առաջատարը»,- հայտարարել է Նեթանյահուն:

Մինչ Իսրայելի վարչապետը ծրագրում է հանդիպել Իլոն Մասկի հետ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում արդեն հանդիպել է ամերիկացի ձեռնարկատիրոջ հետ:

Հանդիպման ժամանակ թուրք քաղաքական գործիչը Մասկին կոչ է արել Թուրքիայում բացել Tesla էլեկտրական մեքենաների արտադրության յոթերորդ գործարանը։

Էրդողանը նաև մատնանշել է Թուրքիայի տիեզերական ծրագրի շրջանակներում SpaceX ընկերության հետ երկրի համագործակցության հնարավոր զարգացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում