Միացյալ Նահանգների իշխանությունները մինչև 20 մլն դոլար պարգևավճար են առաջարկել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվության համար՝ ներառյալ օբյեկտների, սարքավորումների, միջուկային նյութերի տեղափոխման և ծրագրում ներգրավված անձանց մասին տեղեկությունները։ Այդ մասին ասված է ամերիկյան «Rewards for Justice» կառավարական ծրագրի կայքում։
Հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսված է նաև վերաբնակեցման հնարավորություն նրանց համար, ովքեր կտրամադրեն համապատասխան տեղեկատվություն։
Ծրագիրն ստեղծվել է 1984 թվականին և ուղղված է «քաղաքացիների կյանքի և Միացյալ Նահանգների շահերի պաշտպանությանը»։ Կոնկրետ պայմանները, որոնց դեպքում տրամադրված տեղեկատվությունը թույլ կտա ստանալ առավելագույն վարձատրությունը՝ 20 մլն դոլար, չեն հստակեցվում։










