ՎՎարդուհի Հարությունյան

Չենք քննարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնող հարցեր. Հաջիև

Չենք քննարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնող հարցեր. Հաջիև

Բաքուն հավատարիմ է Երևանի հետ խաղաղ կարգավորման գործընթացին և շահագրգռված չէ էսկալացիայի հարցում: Այս մասին ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է կրկին ուժ գործադրել, ինչպես դա եղավ 2020 թվականին, Հաջիևը նշել է, թե չի ցանկանում մեկնաբանել հիպոթետիկ սցենարները։

Մեկնաբանելով հնարավոր փոխզիջումների հարցը՝ Ալիևի օգնականը նշել է, որ ադրբեջանական կողմը ո՛չ Հայաստանի, ոչ էլ որևէ երրորդ երկրի հետ չի քննարկի հարցեր, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը մինչև տարեվերջ ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Նրա խոսքով՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ բանակցություններում որոշակի լճացում է նկատվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում