ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանում ներդնում ենք միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիրը. Ավանեսյան

Հայաստանում ներդնում ենք միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիրը. Ավանեսյան
«Հայաստանում ներդնում ենք միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիրը: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը իրականություն է դառնում Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունքում` լավագույն համալսարանների հմուտ մասնագետների ներգրավմամբ»,- ներկա լինելով անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին՝ ասել է ՀՀ  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
 
Emergency medicine ծրագիրն իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ԱՄՆ Յելի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ:
 
Հայաստանի մարզերի, Երևանի, ինչպես նաև ԼՂ-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալու անհետաձգելի բուժօգնության ոլորտում աշխարհի առաջադեմ կառույցներից մեկի բազմամյա փորձին ու առաջադեմ մոտեցումներին:
 
 
Նախարարը նշել է այս ոլորտում հետբուհական կրթության կարևորությունը` անդրադառնալով բժշկական կենտրոնների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպմանը:
 
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում