ԿԿարմեն Ղուկասյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Մեր արտադրողականությունը վերջին 8 տարվա ընթացքում կրկնապատկվել է, այսինքն՝ Հայաստանն իր անկախության ընթացքում հասել է իքս կետի և վերջին 7-8 տարում 2 իքս է դարձել, այսինքն՝ վերջին 7-8 տարում մեր արտադրողականությունն աճել է այնքան, որքան 26-27 տարում։ Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հաջորդ հնգամյակում պլանավորում ենք ևս այդքան աճել, այսինքն՝ հաջորդ հնգամյակում նախատեսում ենք նախորդ 7 տարվա արածի չափով ավելանալ։ Ի՞նչ է դա գյուղատնտեսության մեջ։ Դա նշանակում է, որ մենք, գյուղատնտեսություն ասելով, այլևս հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ, գերժամանակակից ջերմատներ և այլն»,– ասաց Պապոյանը։

Նախարարը տեղեկացրեց՝ ինտենսիվ այգեգործության զարգացման համար արդեն իսկ միայն մեկ ծրագրով ստեղծվել են մոտ 6700 հեկտար ինտենսիվ այգիներ։

«Երբ խոսում ենք ԵՄ և Մերձավոր Արևելք արտահանման մասին, հիմնականում այս այգիների արտադրանքն է արտահանվում, այսինքն՝ այս այգիների արտադրանքը չունի մրցունակության խնդիր։

Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արագածոտնի մարզն այս առումով առաջամարտիկներից է, և էական ներդրումներ են իրականացվում ինտենսիվ այգեգործության մեջ»,– նշեց նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում