ԿԿարմեն Ղուկասյան

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ-ից արտահանվող գյուղատնտեսական արտադրանքը շատ բարձր որակի է, և դրա ապացույցն այն է, որ շատ արագ ռուսական շուկայի փոխարեն մեր ապրանքները հայտնվեցին Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և ԵՄ շուկաներում։ Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ընդ որում՝ մեկ երրորդ ծավալով արդեն հայտնվել էր, ինչը բավականին լավ է, որովհետև նման փոփոխություն մենք ինքներս չէինք կարծում, որ ունենալու ենք։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Օրինակ՝ այն ջերմատունը, որը կա Ֆրանսիայում, այդ նույն ջերմատունը Հայաստանում է, այն նյութերով որ մշակվում են ապրանքները, Հայաստանում կան»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն և կարելի է ասել՝ մրցակցությունից դուրս են ԵԱՏՄ շուկայում։

«Իրենց որակական հատկանիշներով շատ բարձր են, և դա է պատճառը, որ մեր ապրանքները շատ արագ կարողացան Եվրոպական միության շուկայում ու այլ շուկաներում հայտնվել»,- նշեց նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում