ԼԼիլիթ Ասատրյան

Երիտասարդը հորեղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Երիտասարդը հորեղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից կատարված սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի քննությունը:

 

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներն ու առերևոււյթ հանցագործության կատարման շարժառիթը:

 

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 3-ին Երևան քաղաքի Նորքի այգիներ թաղամասում նույն հասցեում բնակվող ազգականների՝ հորեղբոր որդիների միջև տան բակ տանող ճանապարհի բաժանման հետ կապված՝ նախկինում ունեցած հարցի շուրջ առաջացած հերթական խուսակցությունը վերաճել է վիճաբանության։ Դրան միջամտել է նրանցից մեկի 18-ամյա որդին: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում վերջինս, իր 47-ամյա հորեղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ կենսական նշանակության օրգաններին՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ: Սակայն երիտասարդը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա հետագա գործողությունները կանխվել են միջամտած անձանց կողմից:

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 18-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Նախաքնությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում