Հազարավոր քրդեր պատրաստ են միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարին

Հազարավոր քրդեր պատրաստ են միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարին

Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ ստեղծված հակաիսլամիստական կոալիցիան ընդլայնվում է:  «Իսլամական պետության» դեմ պայքարին է միացել Դանիան, որն Իրաք կուղարկի 7 կործանիչ: Իրաքում և Սիրիայում իսլամիստների հենակետերին հասցվող օդային հարվածներին մասնակցելու հարցը քննարկել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանը:

Մինչդեռ մերձավորարևելյան տարածաշրջանում երկու կրակի արանքում հայտնված հազարավոր անօգնական մարդիկ չգիտեն, թե ուր փախչեն և ինչպես փրկվեն այդ արհավիրքից:

Կոալիցիոն ռազմական օդանավերն այսօր երեք նոր հարված են հասցրել   «Իսլամական պետության» թիրախներին սիրիական Դեր Զորի մոտ գտնվող Մայադին քաղաքում:

Մյուս կողմից, հազարավոր քրդեր, արձագանքելով իրենց բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանի կոչին, Ստամբուլից ավտոբուսներով մեկնել են թուրք-սիրիական սահման, որպեսզի այնտեղից անցնեն Սիրիայի տարածք և միանան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:

Բայց դրա համար նախ պետք է թուրքական իշխանության թույլտվությունը, որն ուշանում է: Ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել՝ մեղադրելով Անկարային  «Իսլամական պետությանը» սատարելու համար:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում