ԿԿարմեն Ղուկասյան

Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի որոշ վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 31-սեպտեմբերի 6-ը։

 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում և Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-3-ը, 6-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին։

 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 31-սեպտեմբերի 4-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 3-ին, 4-ին։

 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում