ԷԷլեն Պետրոսյան

Վթար Վարդենիս-Տորֆավան ճանապարհին․ վարորդներից մեկը մահացել է

Վթար Վարդենիս-Տորֆավան ճանապարհին․ վարորդներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։02-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տորֆավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1949 թ․) և «ՎԱԶ» (վարորդ՝ Ռ․ Զ․, ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ռ. Զ․-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Փրկարարները «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Զ․-ի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում