ՎՎարդուհի Հարությունյան

Մարդկության դեմ Ալիևի հանցագործությունները իրական հետևանքներ պետք է ունենան․ Փալոն

Մարդկության դեմ Ալիևի հանցագործությունները իրական հետևանքներ պետք է ունենան․ Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին։

«Պետքարտուղար Բլինքենն իրավացիորեն կոչ է անում դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, սակայն այս խոսքերին պետք է հետևեն իմաստալից գործողություններ, հատկապես այն պարագայում, երբ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ»,- նշել է կոնգրեսականը:

Նա հավելել է, որ «մարդկության դեմ Ալիևի հանցագործությունների և Արցախում էթնիկ զտումների կանխամտածված արշավի համար իրական հետևանքներ պետք է լինեն»։

«Կովկասում խաղաղությունն անհնար կլինի, եթե Ալիևը պատասխանատվություն չկրի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար»,- գրել է Փալոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում