ՄՄարո Թարվերդյան

ԼՂ ԱԺ 4 խմբակցություն նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Շահրամանյանին

ԼՂ ԱԺ 4 խմբակցություն նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Շահրամանյանին

ԼՂ խորհրդարանի 5 խմբակցություններից 4-ը՝ «Ազատ հայրենիք-Միացյալ քաղաքացիական դաշինքը», «Հայ հեղափոխական դաշնակցությունը», «Արդարությունը» և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», նախագահի թեկնածու են առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին:

Անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունից «Լուրերին» փոխանցել են, որ իրենց թեկնածուի անունը կհրապարակեն վաղը:

ԼՂ նախագահի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետը սեպտեմբերի 7-ն է: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ իր վերջին հրամանագրով պետնախարար էր նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ նրան տալով լայն լիազորություններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում