ԿԿարմեն Ղուկասյան

ՄԻՊ-ն ընդունել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին. առանձնացվել են խնդիրներ, որոնց ուղղությամբ իրականացվելու է համատեղ աշխատանք

ՄԻՊ-ն ընդունել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին. առանձնացվել են խնդիրներ, որոնց ուղղությամբ իրականացվելու է համատեղ աշխատանք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպման շրջանակում քննարկվել են մեդիայում ատելության խոսքի, խտրականության, բռնության քարոզի դեմ պայքարին առնչվող հարցերը։ Պաշտպանն ընդգծել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այս խնդիրները հասցեագրելուն ուղղված կառուցակարգերի և մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը:

 

Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց համար տեսալսողական մեդիայով տրամադրվող տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովմանը:
 
Մասնավորապես շեշտվել է, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ժամանակ տրամադրվող տեղեկատվությունը լսողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի չէ, մեծամասամբ բացակայում են սուրդո թարգմանությունը և լուսագրերը։

 

Հանդիպման ավարտին կողմերն առանձնացրել են համագործակցության և համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև երկուստեք ընդգծվել է միջգերատեսչական կայուն փոխգործակցության հաստատման կարևորությունը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում