ՄՄարիամ Մխիթարյան

Իսպանիայում չափազանց տապին հաջորդել են հորդառատ անձրևները, կան զոհեր

Իսպանիայում չափազանց տապին հաջորդել են հորդառատ անձրևները, կան զոհեր

Իսպանացիներին անտանելի շոգից հետո հիմա էլ սպասում է պայքար բնական մեկ այլ աղետի՝ ջրհեղեղների դեմ: Փոթորկոտ քամիներով ուղեկցվող հորդառատ անձրևների պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել Մադրիդում, ինչպես նաև Անդալուսիայի և Կաստիլիա-Լա Մանչայի շրջաններում: Սպասվում են ջրհեղեղներ, իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել մնալ տանը, հայտնում է Euronews-ը:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ տարերքից  երկու մարդ է մահացել, մեկը համարվում է անհետ կորած։

Իսպանիայում հորդառատ անձրևների պատճառով խափանվել է օդային տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև դադարեցվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը: Երկրի բազմաթիվ ճանապարհներ ջրի տակ են հայտնվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում