Ռուս իրավապահները սկսել են Բորիս Նեմցովի սպանության նախաքննությունը

Ռուս իրավապահները սկսել են Բորիս Նեմցովի սպանության նախաքննությունը

Փետրվարի 27-ի գիշերը Մոսկվայում սպանվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:

Անհայտ մեքենայից հանցագործի արձակած 6 գնդակից 6-ը դիպել է Նեմցովին: Քաղաքական գործիչը վերջին շրջանում տեղեկացրել էր իր հասցեին պարբերաբար հնչող սպառնալիքների մասին: Համաշխարհային առաջնորդներն արդեն դատապարտել են Նեմցովի սպանությունը:

Ռուսաստանի առաջին Նախագահ Բորիս Ելցինի օրոք երիտասարդ քաղաքական գործիչը մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրեց, ընդհուպ մինչև փոխվարչապետ: Բիզնեսով զբաղվելու մասին հայտարարելուց հետո էլ շարունակեց քննադատել Վլադիմիր Պուտինին: Վերջին երկու տարում Բորիս Նեմցովը Յարոսլավլի մարզի Դումայի պատգամավոր էր:

Նրա սպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները: Ռուսաստանի քննչական կոմիտեն առաջ է քաշել սպանության հիմնական վարկածները:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում