ԼԼիլիթ Ասատրյան

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է

«ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։ Այդ մասին «Լուրերին» տեղեկացրին Դատախազությունից:

Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «ԶԻԼ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։

Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում: 

Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:

Բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում