ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը: Այս մասին ծանուցումը հրապարակված է դեսպանատան կայքում:

Որպես նման նախազգուշացման պատճառ նշվում է Լիտվայի` վերջերս ընդունված որոշումը` Բելառուսի հետ սահմանային երկու անցակետերը փակելու մասին, ինչպես նաև Լիտվայի, Լատվիայի ու Լեհաստանի հայտարարությունն այն մասին, որ դիտարկում են բելառուսական սահմանի ամբողջական փակման հնարավորությունը:

Դեսպանությունը հիշեցրել է, որ Լեհաստանը փակել է սահմանային անցակետը, ինչպես նաև կոչ արել երկիրը լքելիս չանցնել Ռուսաստանով կամ Ուկրաինայով:

Այն քաղաքացիներին, որոնք ծրագրում են այցելել Բելառուս, դեսպանությունը հիշեցրել է, որ խնդիրների դեպքում ԱՄՆ կառավարությունը չի կարող աջակցություն տրամադրել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում