ԿԿարմեն Ղուկասյան

Վթար Ոսկեհատ գյուղում. ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին

Վթար Ոսկեհատ գյուղում. ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին

Օգոստոսի 17-ին՝ ժամը 08։52-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դաշտամիջյան հատվածում․ ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում