ՎՎարդուհի Հարությունյան

Մերձմոսկովյան Սերգիև Պասադի գործարաններից մեկի տարածքում պայթյուն է որոտացել

Մերձմոսկովյան Սերգիև Պասադի գործարաններից մեկի տարածքում պայթյուն է որոտացել

Սերգիև Պասադում՝ Զագորսկի գործարաններից մեկի տարածքում, այսօր պայթյուն է որոտացել: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել «ՊիրոРոս» ընկերության հրագործական տեխնիկայի պահեստում։ Հայտարարվել է տարհանում։

Մերձմոսկովյան մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի: Ըստ վերջին տվյալի՝ փլատակներից դուրս է բերվել 3 մարդ: Պաշտոնյաների համաձայն՝ այնտեղ դեռևս կարող է լինել մինչև 5 մարդ։ Գործարանի աշխատակիցների շրջանում զոհվածների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Վորոբյովը չի հաստատել Սերգիև Պասադում անօդաչու թռչող սարքի հարձակման վարկածը։ Պայթյունից հետո արդյունաբերական անվտանգության պահանջների խախտման հոդվածով քրեական գործ է հարուցվել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում