ՎՎարդուհի Հարությունյան

Եվրոպան շարունակում է պայքարել ռեկորդային բարձր ջերմաստիճանի և անտառային հրդեհների դեմ

Եվրոպան շարունակում է պայքարել ռեկորդային բարձր ջերմաստիճանի և անտառային հրդեհների դեմ

Հարավային Եվրոպան շարունակում է պայքարել ռեկորդային բարձր ջերմաստիճանի և անտառային հրդեհների դեմ: Ակնկալվում է, որ այս շաբաթ Իսպանիայի Սևիլյայի շրջանում, ինչպես նաև Մադրիդում ջերմաստիճանը կհատի 40-ը: Երկրի որոշ հատվածներում հրդեհներ են մոլեգնում:

ԶԼՄ-ները հայտնում են, որ Կիպրոսում գրանցվել է 35 աստիճան տաքություն: Իշխանությունները մտավախություն ունեն, որ Լիմասոլի շրջակայքում մոլեգնող հրդեհները ուժեղ քամու պատճառով կարող են տարածվել: Հորդանանն ու Հունաստանն արդեն հրշեջ ինքնաթիռներ են ուղարկել Կիպրոս։

Հունաստանում հանգստյան օրերին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել հրդեհի մոտ 70 օջախ, սակայն այստեղ ևս ուժեղ քամիների պատճառով մի շարք բնակավայրեր վտանգի տակ են: 

Հրշեջները փորձում են մարել իտալական Սարդինիա կղզում բռնկված հրդեհները, հայտնի է տուժածների մասին, հարյուրավոր մարդիկ տարհանվել են:  

Միաժամանակ, լրատվամիջոցների տվյալով, Եվրոպայի կենտրոնական հատվածում և հյուսիս-արևմուտքում նորմայից ցածր ջերմաստիճան է գրանցվել։ Իսկ Շվեդիայում և Նորվեգիայում բնակիչները նույնիսկ նախազգուշացվել են հնարավոր ջրհեղեղների մասին:

Միացյալ Նահանգներում ևս սաստիկ շոգեր են: Ֆենիքս քաղաքում ջերմաստիճանը հատել է 43-ը: Եղանակի պատճառով տասնյակ քաղաքացիներ հոսպիտալացվել են: Հայտնի է շոգից մահվան 30-ից ավելի դեպքի մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում