ԿԿարմեն Ղուկասյան

Համապատասխան լիցենզիա չունեցող ոչ մի կազմակերպություն իրավունք չունի բժշկական ծառայություն մատուցել. ՀՀ ԱՆ

Համապատասխան լիցենզիա չունեցող ոչ մի կազմակերպություն իրավունք չունի բժշկական ծառայություն մատուցել. ՀՀ ԱՆ

Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող և բժշկական կրթություն չունեցող անձանց կողմից բուժծառայությունների մատուցման խնդիրն արդիական է բոլոր ժամանակներում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ համապատասխան լիցենզիա չունեցող ոչ մի կազմակերպություն իրավունք չունի բժշկական ծառայություն մատուցելու:

Խնդիրներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է առողջությունը վստահել միայն լիցենզավորված կազմակերպությունների բուժաշխատողներին, քանի որ դեռ կան կազմակերպություններ և մարդիկ, որոնք փորձում են շրջանցել օրենքը և մատուցել բժշկական օգնության ծառայություններ` չունենալով դրա համար համապատասխան լիցենզիա և բժշկական կրթություն (ի թիվս այլնի` կոսմետոլոգիական տեսակով):

Առողջապահության նախարարության գերակա նպատակը պացիենտների իրավունքների պաշտպանությունն է, ինչի համար էլ բժշկական օգնության և սպասարկման իրականացումը ենթակա է լիցենզավորման, իսկ բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը` հավաստագրման:

Կառավարության որոշման համաձայն` բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի պատճենները բժշկական հաստատությունները պարտավոր են փակցնել սպառողների համար տեսանելի հատվածում:

Դրանց բացակայության պարագայում պացիենտը կարող է պահանջել և ծանոթանալ կազմակերպության լիցենզիայի մասին տեղեկատվությանը: Այդպիսին չլինելու դեպքում` քաղաքացին կարող է հրաժարվել բուժծառայություններից և այդ մասին գրավոր տեղեկացնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին կամ Առողջապահության նախարարությանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում