ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն

Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ լորդ Դևիդ Ալթոնը կիսել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մտահոգությունները։ 

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում այն հարցի շուրջ, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- գրել է նա Twitter-ում։

Լորդ Ալթոնը իր էջում նաև տարածել է ԿԽՄԿ վերջին հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։ Կարմիր խաչը կոչ էր արել կողմերին հասնել մարդասիրական կոնսենսուսի և թույլ տալ ու նպաստել, որ կարիքի մեջ գտնվող քաղաքացիական անձանց համար մարդասիրական օգնության մատակարարումները կատարվեն արագ և անարգել։ Կազմակերպությունը նաև նշել էր, որ այս պահին ի վիճակի չէ որևէ ուղղությամբ մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ հայերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում