ԼԼիլիթ Ասատրյան

Արտակարգ պատահար Ղրիմի կամրջին. երթևեկությունը դադարեցված է

Արտակարգ պատահար Ղրիմի կամրջին. երթևեկությունը դադարեցված է

Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է Կրասնոդարի շրջանի առողջապահության նախարարությունը: Պաշտոնական աղբյուրները պատահարի մասին մանրամասներ չեն հաղորդում, սակայն որոշ ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր կամրջի հրթիռակոծման մասին։

Առավոտյան արտակարգ պատահարի մասին հայտարարել էր Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը` նշելով, որ կամրջով երթևեկությունը դադարեցվել է: Նա խորհուրդ է տվել խուսափել կամրջով երթևեկելուց և այլ երթուղիներ ընտրել:

Աքսյոնովը նաև կոչ է արել պահպանել հանգստություն և տեղեկություններ ստանալ միայն ստուգված աղբյուրներից:

Ղրիմի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում, չօգտվել կամրջից:

Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության` պատահարի հետևանքով Ղրիմի կամրջի հենարանները չեն վնասվել, վերականգնման կարիք ունի միայն կամրջի ճանապարհային ծածկույթը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում