ԼԼիլիթ Ասատրյան

Սիսիան-Սպանդարյան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. վարորդները մահացել են

Սիսիան-Սպանդարյան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. վարորդները մահացել են

Հուլիսի 12-ին` ժամը 04։59-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին Ford Transit մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1978 թ.) բախվել է կայանած GAZ մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1961 թ.), ինչի հետևանքով Ford Transit-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ GAZ մակնիշի բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել GAZ մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և դուրս բերել Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում