ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը կարող է կասետային զինամթերք ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ը կարող է կասետային զինամթերք ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու հնարավորությունը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով խնդրին ծանոթ մարդկանց։

Նրանց խոսքով՝ առաջիկայում սպասվում է Սպիտակ տան վերջնական որոշումն այդ հարցում։ Հաստատվելու դեպքում զինամթերքը կարող է ներառվել Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթում՝ արդեն հաջորդ ամիս:

Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ կասետային զենքը կարող է օգնել ուկրաինացի զինվորականներին:

CNN-ը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները 2016 թվականին սկսել է աստիճանաբար դադարեցնել կասետային զինամթերքի օգտագործումը, քանի որ դրանք պարունակում են հարյուրավոր փոքր «կասետային ռումբեր», որոնք հաճախ ռազմի դաշտում մնում են չպայթած՝ վտանգ ներկայացնելով քաղաքացիական անձանց համար:

Հեռուստաալիքը պարզաբանել է, որ այդ պատճառաբանությամբ ԱՄՆ-ը նախկինում դժկամություն է ցուցաբերել կասետային զենք տրամադրելու հարցում: Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսն օրենսդրական սահմանափակումներ է մտցրել նաև այս տեսակի զենքի փոխանցման հնարավորության վերաբերյալ։

Այնուամենայնիվ, աղբյուրները CNN-ին հայտնել են, որ նախագահ Բայդենը կարող է վերացնել սահմանափակումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում