«Իսլամական պետության» զինյալները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանի շենքը

«Իսլամական պետության»  զինյալները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանի շենքը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են Իրաքի երկրորդ քաղաքի՝ Մոսուլի կենտրոնական գրադարանը: Պայթյունը եւ դրան հաջորդած հրդեհն ամբողջապես ոչնչացրել են երկրում հնագույններից մեկը համարվող գրադարանի եռահարկ շենքը:

Ահաբեկիչներն այրել են ավելի քան 10 000 գիրք, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող արաբական ձեռագիր մատյաններ, հնագույն փիլիսոփայական եւ պատմական աշխատություններ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում