Վորոնեժի նավթաբազայում պայթյուն Է որոտացել, և հրդեհ բռնկվել

Վորոնեժի նավթաբազայում պայթյուն Է որոտացել, և հրդեհ բռնկվել

Ականատեսները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է Վորոնեժի նավթաբազայում ուղղաթիռի հայտնվելուց հետո տեղի ունեցած պայթյունի տեսանյութը: 

Ավելի ուշ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ Վորոնեժի Դիմիտրովի փողոցում գտնվող նավթաբազայում հրդեհ է բռնկվել, այրվում է վառելիքի բաքը: Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են ավելի քան 100 հրշեջներ և 30 միավոր տեխնիկա: Զոհեր, նախնական տվյալներով, չկան։

Վորոնեժի մարզը սահմանակից է Ռոստովի մարզին, որն այս պահին գտնվում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հսկողության տակ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում