ԼԼիլիթ Ասատրյան

ՌԴ ՊՆ-ն հերքում է «Վագների» ճամբարներին հրթիռային հարվածների մեղադրանքները

ՌԴ ՊՆ-ն հերքում է «Վագների» ճամբարներին հրթիռային  հարվածների մեղադրանքները

«Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու համար:

«Հրթիռային հարված է հասցվել «Վագներ» ընկերության ճամբարներին: Բազմաթիվ զոհեր կան: Ականատեսների խոսքով` հարվածը հասցվել է թիկունքից, այսինքն` ՌԴ ՊՆ զինծառայողների կողմից»,- ասել է Վագները` հավելելով, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։

ՌԴ ՊՆ-ն արձագանքել է.

«Եվգենի Պրիգոժինի անունից սոցկայքերում տարածվող բոլոր հաղորդագրություններն ու կադրերը` ՌԴ ՊՆ կողմից «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության թիկունքի ճամբարներին հարվածելու մասին, իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են»:

Գերատեսչությունում հայտնել են, որ ՌԴ զինված ուժերը շարունակում են կատարել մարտական խնդիրները` Ուկրաինայի ԶՈւ հետ շփման գծում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում