ԿԿարմեն Ղուկասյան

2.9 մլրդ դրամ միջպետական վարկ կտրամադրվի Լեռնային Ղարաբաղին

2.9 մլրդ դրամ միջպետական վարկ կտրամադրվի Լեռնային Ղարաբաղին

Գործադիրն ընդունել է որոշում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին՝ 2.9 մլրդ դրամի չափով:

Կառավարության որոշմամբ 64 մլն 800 հազար դրամ է նախատեսվել «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Փոքր և միջին ջրամբարների կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզի Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 129.6 մլն դրամ: Այն վճարվելու է փուլային տարբերակով՝ 1-ին կիսամյակում, և ինն ամսում հատկացվելու է 20 տոկոս կանխավճար՝ 25 մլն 920 հազար դրամ, իսկ տարեկան՝ 50 տոկոս կամ 64 մլն 800 հազար դրամ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում