ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. Միլլեր

ԱՄՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. Միլլեր

Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով: Այս մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Մենք նախկինի պես մտահոգված ենք այս իրավիճակով: Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել աշխատել միասին` մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար»,- նշել է նա:

Պաշտոնական Վաշինգտոնը վերահաստատել է իր նախկին գնահատականն` այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը «հասանելիության սահմաններում է»:

«Մենք իսկապես կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրին դեռ հնարավոր է հասնել, և մենք անհամբերությամբ սպասում ենք կողմերի հանդիպմանը` նոր առաջընթացի համար»,- նշել է Միլլերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում