ՀՀայկ Նավասարդյան

Կարմիր խաչի ուղեկցությամբ միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան և բուժված անձինք վերադարձել Արցախ

Կարմիր խաչի ուղեկցությամբ միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան և բուժված անձինք վերադարձել Արցախ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է, որ հունիսի 10-ին (շաբաթ օրը) Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով, 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

 

19 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

 

«Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ թիվը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում