ԷԷլեն Պետրոսյան

Վահան Քերոբյանը մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին

Վահան Քերոբյանը մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին

Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է «Ոչխարների խուզման» փառատոնին, որը կազմակերպվել էր «ԴԸ ՌԱՆՉ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

 

Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝  փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։ Միջոցառման հիմնական նպատակն է առավել ճանաչելի դարձնել ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը:

 

«Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է։ Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ մեր երկիր է այցելել մոտավորապես 815 հազար զբոսաշրջիկ, սակայն մեզ համար ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է»,֊ նշել է Վահան Քերոբյանը։

 

Փառատոնն ուղեկցվել է հայկական տարազների ցուցադրությամբ, համերգային ծրագրով ու ինտերակտիվ խաղերով ու մրցույթներով։

 

Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել համտեսել տաղավարներում ներկայացվող գյուղմթերքն ու խմիչքները, ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ։

 

 

 

 

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում