ՄՄարիամ Մխիթարյան

Նախկինում, նախևառաջ ԵՄ-ից, ոչ ոք մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում Անդրկովկասի հարցերով. Զախարովա

Նախկինում, նախևառաջ ԵՄ-ից, ոչ ոք մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում Անդրկովկասի հարցերով. Զախարովա

ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործողությունների համատեքստում հարց է առաջանում՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրում նրանց կտրուկ ակտիվացման հետ։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախկինում, նախևառաջ ԵՄ-ից, ոչ ոք մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում անդրկովկասյան խնդիրների նկատմամբ: Այժմ, ըստ ամենայնի, իրավիճակը փոխվել է»,- ասել է նա:

«Պատմական փորձը ցույց է տալիս, որ դրսից պարտադրված խաղաղ բանաձևերը, հատկապես նրանք, որոնք առաջարկվում և առաջ են մղվում արագացված ռեժիմով, երբեք ոչ մի լավ բանի չեն հանգեցրել։

Դուք պետք է իմանաք տարածաշրջանի պատմությունը, հակամարտության պատմությունը, ժողովուրդների պատմությունը, պետք է խորապես զգաք և, որ ամենակարևորն է, տրամադրված լինեք իսկապես խաղաղ կարգավորմանը: Նույնքան կարևոր է, որ կոնկրետ այս առաջադրանքին հասնելու ցանկությունն անկեղծ լինի»,- ասել է Զախարովան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում