ԿԿարմեն Ղուկասյան

Սուրեն Պապիկյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընդլայնման ուղիները

Սուրեն Պապիկյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընդլայնման ուղիները

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ:

 

Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքը և հետագա ընդլայնման ուղիները:

 

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում