Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության. Միշելը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին

Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության. Միշելը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին

Սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ Քիշնևում նախատեսված բանակցությունների ընթացքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը:

«Կարևոր է վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և առաջ շարժվել սահմանների սահմանազատման հարցում, ինչպես նաև նվազեցնել ռիսկերը սահմանամերձ շրջաններում»,- գրել է Շառլ Միշելը:

Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի՝ այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության մասին երկխոսությունը:

«Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերը բուժելու համար ժամանակ է պահանջվում: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»,- գրել է Միշելը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում