ԼԼուսինե Մուրադյան

12,6 տոկոսանոց տնտեսական աճի 1/3-ն ապահովել են ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մարդիկ և բիզնեսը

12,6 տոկոսանոց տնտեսական աճի 1/3-ն ապահովել են ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մարդիկ և բիզնեսը

Հայաստանում անցած տարի բացվել է մոտ 2400 ընկերություն, որոնց հիմնադիրները Ռուսաստանի քաղաքացիներ են: Այդ մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում գրանցված 12,6 տոկոսանոց տնտեսական աճի շրջանակում Ռուսաստանից տեղափոխված բիզնեսի մասնաբաժնին:

«Մեր գնահատականն այն է, որ մեր 12,6 տոկոսի 1/3-ը եկել է կամ ապահովվել է հենց Ռուսաստանից Հայաստան տեղափոխված մարդկանց և բիզնեսի աշխատանքով»,- ասաց Քերոբյանը՝ միաժամանակ նշելով, որ այն, ինչ տեղի է ունեցել անցած տարի, նաև մեծ, բացասական ազդեցություն է ունեցել մեր տնտեսության վրա:

«Առաջին հերթին դա բարձր ինֆլյացիան է, որի կոմպոնենտներից մեկը նաև լոգիստիկ և ընդհանուր, պարենային ապրանքների բարձր գներով պայմանավորված ինֆլյացիան է»,- ասաց նա, ապա հավելեց, որ այդ դրական և բացասական կողմերն իրար համադրելով է ասվում, որ ՀՀ տնտեսության աճի մեջ մոտ 1/3-ն է ռելոկանտների և նրանց ստեղծած բիզնեսների ազդեցությունը:

Ըստ Քերոբյանի՝ Հայաստան տեղափոխված բիզնեսների պարագայում կարևոր դեր են ունեցել այն ռեֆորմները, որոնք նախաձեռնվել են Հայաստանում 2018-22 թվականներին, և դրանց արդյունքում է, որ ՌԴ-ից ՀՀ են տեղափոխվել ամերիկյան, եվրոպական և այլ երկրների ընկերությունների մասնաճյուղեր:

«Վերջին տարիներին Հայաստանը հենց լայնամասշտաբ ռեֆորմներ է իրականացրել, նվազեցրել է կոռուպցիան, ազատականացրել է բիզնեսը, խոսքի ազատությունը և այլն: Եվ այդ պատճառով Հայաստանն ընտրվել է այդ ընկերությունների կողմից որպես ռելոկացիայի հասցե»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ Հայաստան են տեղափոխվել հիմնականում ՏՏ ոլորտի ընկերություններ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում