Իրանն ու Հայաստանը համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. ԻԻՀ բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ

Իրանն ու Հայաստանը համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. ԻԻՀ բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ

Իրանն ու Հայաստանը «Արաքս-Մեղրի» համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն՝ հայտարարել է ԻԻՀ բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Զոհրե Բահրեբարը՝ փոխանցում է Fars գործակալությունը:

Նրա խոսքով՝ ԱՏԳ-ն կներառի Իրանի հյուսիս-արևմուտքի Արևելյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգում գտնվող «Արաքս» ազատ առևտրաարդյունաբերական գոտին և Հայաստանի Մեղրի քաղաքը:

Պաշտոնյան նշել է, որ նախագծի իրականացման համար արդեն բանակցություններ են անցկացվել Իրանում Հայաստանի դեսպան Արմեն Ավագյանի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում